Բաժիններ՝

Անփութությո՞ւն, թե՞ թակա՞րդ վարորդների համար՝ Կասյան-Բաղրամյան-Քոչար խաչմերուկում (լուսանկարներ, տեսանյութ)

Մեր համաքաղաքացիներից մեկը մեզ ուղարկել էլ է այս տեսանյութը՝ իր մտահոգությունը հայտնելով Երևան քաղաքի Բարեկամության հրապարակի երթեևության առնչությամբ։

Այս ծանրաբեռնված խաչմերուկում, որտեղ հատվում են Կասյան, Քոչար, Բաղրամյան, Կիևյան և Հակոբյան փողոցները, իսկական թակարդ է պատրաստված այն վարորդների համար, ովքեր երթևեկում են Քոչար փողոցով դեպի Բարեկություն և ցանկանում են թեքվել ձախ՝ դեպի Բաղրամյան։

Երկար ժամանակ երթևեկությունը այստեղ կազմակերպվել է այնպես, որ տրանսպորտային միջոցները կամրջի տակից անմիջապես ձախ են թեքվել։ Սակայն բոլորովին վերջերս հայտնվել է այս նշանը, որը նշանակում է, որ վարորդները պետք է խաչմերուկն ուղիղ հատեն, մտնեն Կիևյան փողոց։

Ու եթե ցանկանում են գնալ դեպի Բաղրամյան, ապա պետք է Կիևյան փողոցի վրա շրջադարձ կատարեն ու վեր բարձրանալով՝ աջ թեքվեն։

Հակառակ պարագայում ստացվում է կլորիկ տուգանք։

Barekamutyun

 

Barekamutyun1

 

Սակայն ամենաաբսուրդային այնն է, որ ճանապարհի նշագծումները հակասում են վերևում կախված նշանին։ Դիտեք տեսանյութը և կտեսնեք, որ այդ սպիտակ նշագծումները վարորդին միանգամից տանում են Բաղրամյան պողոտա։ Այսինքն՝ սա կոնկրետ ճանապարհ է դեպի տուգանք։ Ու ինչպես երևում է՝ մեծ թվով վարորդներ չեն դիմանում սպիտակ գծանշումների գայթակղությանը։

Միգուցե մե՞նք այդքան լավ գլուխ չենք հանում ճանապարհային նշաններից։ Սակայն մի բան հստակ է՝ երթևեկության կարգավորումը պետք է հստակ լինի և վարորդներին շփոթության մեջ չգցի։ Այս դեպքում ակնհայտ խառնաշփոթ է. ու գործ ունենք կամ աշխատանքային փնթիության հետ, կամ էլ սա կանխամտածված թակարդ է՝ տուգանքներ գանձելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս