Բաժիններ՝

Վոլգոգրադում հայերի ու ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով ադրբեջանցի է սպանվել

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով 1 ադրբեջանցի է սպանվել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին «Բարիտոն» կարաոկե-բարում, որը տեղակայված է Վոլգոգրադի Կիևյան շրջանում: Կարաոկե-բարի այցելուների միջև վեճ է ծագել, ինչի հետևանքով բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական հրացանից վիրավորել է ադրբեջանցի 24-ամյա այցելուին՝ Էդուարդ Նաբիօղլուին:

Ադրբեջանցուն ընկերները մեքենայով հիվանդանոց են տեղափոխել, սակայն վզի շրջանում ստացած վնասվածքից վերջինս հիվանդանոցում մահացել է:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
APA-ի հաղորդմամբ՝ 34-ամյա հայ կասկածյալը ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս