
Սոֆիայում անհայտ անձինք հարձակվել են ներգաղթյալների վրա, 1 մարդ սպանվել է. կան տուժածներ

1 մարդ սպանվել է, 2 մարդ ստացել են վնասվածքներ Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում ներգաղթյալների վրա հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարեկով բուլղարական լրատվամիջոցներին:
Դեպքը տեղի է ունեցել Սոֆիայի կենտրոնական սինագոգի հարևանությամբ:
Նշվում է, որ հարձակվողները երկուսն են եղել: Նրանք մի ներգաղթյալի, ով հավանաբար Սիրիայից է եղել, հասցրել են դանակի մի քանի հարված:
Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Մի քանի րոպե անց նույն վայրում վիրավորվել է ևս 2 մարդ: