«Ես կարող եմ տանել վերականգնողական բուժման, բայց արդյունք չի տալիս: Հիմա ուզում ենք տանենք Գերմանիա: Խնդրում ենք բոլոր բարերարներին, ով ինչքան կարող է, փոխանցեն իր հաշվեհամարին»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80-ամյա բնակիչ Ստեփան Մալխասյանը երեկ ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ բողոքեց դեղերի թանկացումներից:
ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։
Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան:
Չենք կարող նման բնորոշումներ տալ, չենք կարող ասել, որ բարդ փուլն անցել ենք, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում ամեն ինչն իր տեղն ընկավ։ Այն հայտարարությունները, թե Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ կոնսոլիդացիան քաղաքական ուժերի միջեւ չի կայանալու եւ այլն, իրականության հետ որեւէ կապ չունեն։
Այն, որ միասեռակաների ամուսնությունը պետականորեն չի ընդունվում Սահմանադրության այս նախագծով, պետք է պարզ դառնար Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի բարձրացրած այն հարցից, թե անհարժեշտ է թույլատրել միասեռականների ամուսնությունները:
Հաջորդ պահին ադրբեջանցիները կսկսեն կասկածել, որ Մարտիրոսյանն ուղղակի Հայաստանի հատուկ ծառայությունների մտածված սուպերկուլբիտային օպերացիայի արգասիք է, որ Ադրբեջան է ուղարկվել հատուկ, գաղտնի առաքելությամբ։ Ու երբ ադրբեջանցիները սա կասկածեն, իսկ էյֆորիան անցնելուց հետո անպայման կկասկածեն, ահա այդ պահից Մարտիրոսյանի եւ նրա կնոջ կյանքը Ադրբեջանում իսկական դժոխք կդառնա։
«Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 9-հց գտնվում է հետախուզման մեջ։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ օգոստոսի 28-ին Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի 2– րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի գողություն)։ Որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, իսկ սեպտեմբերի 9-ին հայտարարվել է հետախուզում։
Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը։
Սեպտեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջևան» խմբում, տեղադրվեցին Yutube-ից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջևանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձևով:
Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Տվուշի մարզի Իջևան քաղաքի «Ասֆալտ-Բետոն» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Արթուր Թամրազյանը խաղողաքաղի նպատակով մարդիկ էր տեղափոխել այգի, երբ տեղի է ունեցել դեպքը: «Կրակոցից ամբողջությամբ փշրվել է մեքենայի ետնապակին: Ամբողջությամբ գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ անձ չի տուժել: Էս պահի դրությամբ, համայնքի՝ սահմանին հարակից այգիներում խաղողաքաղը դադարեցված է: Մարդիկ փորձում են իրենց բերքը հավաքել, իսկ դարավոր թշնամին իր նենգ գործն է կատարում»,-պատմեց Այգեհովիտ համայնքի ղեկավարը:
Գեներալ Մանվելին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Էջմիածնում, որտեղ քաղաքապետ է իր որդին, ավտոմեքենաների «սխալ» կայանումների դեպքում անիվները «ծակվում» են: «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»:
Տան դիզայնը շատ բարդ և ստեղծագործական գործընթաց է, որտեղ անգամ մի դետալը կարող է ամբողջովին փոխել միջավայրը:
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի «Մակկաբիի» հետ խաղի (4:0) արդյունքի վերաբերյալ:
Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցնում, որ նախորդ մրցաշրջանն իր համար այդքան էլ հաջող չի ստացվել, այնուամենայնիվ, դա կոփել է իրեն, և հիմա նա նշանակություն չի տալիս շրջապատի քննադատությանը:
Շանհայի «Ռենջի» հիվանդանոցում ու մի շարք չինական բժշկական հաստատություններում առաջարկում են ձեռք բերել iPhone 6S՝ դրա դիմաց հանձնելով սերմնահեղուկ, հայտնում է BBC-ն:
Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:
Նայելով իտալացի աղջիկների կազմվածքին, որոնց ձեռքներին հաճախ եք պիցցա տեսնում, սկսում եք հավատալ հրաշքներին: Դիետոլոգները կարողացել են վեր հանել տեղի սննդակարգի «հաջողության բանաձևը», որը բացատրում է, թե ինչու են իտալացիներն ուտում, բայց չեն գիրանում:
Մեր մայրերը մեզ կյանք են տալիս ու ողջ կյանքում չեն դադարում մեր մասին հոգ տանել: Տաք հագնված կամ քաղցած լինելու մասին հարցերը մեզ հոգնեցնում են ու շատ հաճախ դառնում պատճառ, որ մենք վիրավորենք մեր ամենահարազատ մարդուն: Սա՝ անգամ այն դեպքում, երբ մայրերը մի կողմ թողնելով իրենց անձնական կյանքը՝ ամեն ինչ անում են մեզ համար, անհանգստանում ու մտածում են մեր ցանկացած որոշման մասին:
Մայաների հորոսկոպը տարբերվում է արևմտյան հորոսկոպներից, ներառում է իր մեջ սիմվոլներ, աստվածություններ և տոտեմներ:
Անցած տարի հունվարի վերջին ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը: Այդ ժամանակ «Քոնթուր գլոբալի» փոխնախագահ Գարի Լիվսլին, ով ստորագրել էր փաստաթուղթը, հայտարարել էր, թե իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:
Երեկ Ազգային ժողովում իսկական բենեֆիս էր: Կուսակցական բենեֆիս: ՀՀԿ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով ու իրար գերազանցելով, գովերգում էին սահմանադրական բարեփոխումների նախագիծն ու այն ներկայացրած իշխանություններին:
Ըստ պարբերականի՝ 2014թ. հունիսից 2015թ. հունիսը մոդելը վսատակել է մոտ 44 մլն դոլար: Մեկ տարի առաջ նրա վաստակը Forbes-ը գնահատել է 47 մլն դոլար:
Ապօրինի զենքը չարիք է, տեղով վտանգ՝ հենց պահողի ընտանիքի համար:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձը չպարզած քաղաքացին (մոտ 40 տ.) սպառնում է ցած նետվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Կարո Հալաբյան փողոցները միացնող կամրջից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը ու նրա՝ արմատներով հայուհի Լորեն Հաշյանը երեխա են ունենալու, հայտնում է PEOPLE-ը: