Ամերիկացի հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնն ու նրա հայուհի ընկերուհին՝ Լորեն Հաշյանը, երեխա են ունենալու
Ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դուեյն Ջոնսոնը ու նրա՝ արմատներով հայուհի Լորեն Հաշյանը երեխա են ունենալու, հայտնում է PEOPLE-ը:
Լորենը երգիչ-երգահան է՝ հայտնի թմբկահար, ամերիկյան ու հայկական ծագում ունեցող Սիբ Հաշյանի (մեծ ճանաչում ունի ռոք երաժիշտների շրջանում), դուստրն է:
«Նա հիանալի հայր է, ու նա օրհնվել է՝ երկրորդ երեխան ունենալով»,- ասել է աղբյուրը PEOPLE-ին՝ հայտնելով, թե բոլորն անչափ ուրախ են այդ լուրը լսելով:
Դա լինելու է զույգի առաջնեկը: Դուեյն Ջոնսոնը մեկ աղջիկ արդեն ունի իր նախկին կնոջից՝ Դանի Գարսիայից, ում հետ ամուսնացել էր 1997 թվականին: 2001 թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Սիմոնե Ալեքսանդրան։
Դուեյն Ջոնսոնը հանդիպում էր Լորենի հետ իր ամուսնալուծությունից հետո (2007թ.):
«Ես շատ երջանիկ եմ, որ նորից սիրում եմ»,- ասել էր Ջոնսոնը ամսագրին տված հարցազրույցում 2012 թվականին:
Դուեյն Ջոնսոնը համարվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը: WWE-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 17 չեմպիոնական տիտղոս, որոնցից տասը՝ ծանրքաշային (8 անգամ WWF/E չեմպիոն, 2 անգամ WCW չեմպիոն)։
Նկարահանվել է «Կարիճների արքան», «Մումիան վերադառնում է», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և այլ ֆիլմերում։