Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին:
«Ինձ միշտ թվացել է, թե տգետ ձևանալը դժվար բան է. կարող ես տգետ ձևանալ մեկ օր, երկու օր, բայց պարզվում է՝ մարդիկ կան, որ պատրաստ են տասնամյակներով իրենց ապուշի տեղ դնել, որովհետև հանրությանն ապուշացնելն իրենց հիմնական խնդիրն է: Նա, ով ասում է, որ Անկախության հանրաքվեի օրն Անկախության օրն է, պարզապես ապուշ է»:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վարուժան Իսկենտերյանն ազատվել է Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Քիրկուկ նահանգում 10 մուսուլման քարոզիչի են առևանգել, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
«Բազմիցս է նշվում, որ սահմանադրական բարեփոխումների հարցում եղել է խորհրդակցություն Վենետիկի հանձնաժողովի հետ, բայց դա խորհրդակցություն չի եղել, այլ պարտադրանք»,- վստահ է «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե սահմանադրական բարեփոխումները պարտադրված են Գերմանիայի կողմից:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի պատանի հարձակվող Օդսոն Էդուարի հետ, ով հանդես է գալիս Ֆրանսիայի չեմպիոնների երիտասարդական թիմում:
Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է Հնդկաստանի Թաջ Մահալ դամբարան այցելության ժամանակ սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է Էրիկ Ֆենինգի թեկնածությունը, ով չի թաքցնում իր միասեռական կողմնորոշումը: Այս մասին հայտնում է BBC-ն։
Շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը՝ Դուբայի առաջնորդ ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին մահացել է սրտային նոպայից 34 տարեկանում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նվազագույնը 10 մարդ է խեղդվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու Իրանի Հորմոզգան նահանգում նախօրեին գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկը մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Զինված ուժերի 56 ներկայացուցչի են գնդակահարել երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են փախստականների ճգնաժամին առնչվող հարցեր, որոնց բախվել են խորվաթական իշխանություններն ու ԵՄ-ը, հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը:
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության և անձնազոհության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը:
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
Վրաստանում դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է չորսուկես տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնության մասին շրջանառվող տեղեկությունը, չի համապատասխանում իրականությանը:
Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Ինչպես հայտնում է Turan գործակալությունը, Բաքվում ձերբակալվել է լրագրող Ահմեդ Մուխթարը:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով:
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խնդրով: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին երեկ Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելինա Ն. Ֆարքասը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Երեկ Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ միջնորդելով ևս երկու ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը:
38-ամյա կինը օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատավայրից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի ասել, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ասել է, որ դրա ժամանակը չէ։ Ըստ նրա` իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր ու իրավիճակներ չկան, իսկ այս տեսքով նախագծին գուցե և կողմ լինեն։
Նվազագույնը 26 մարդ է զոհվել Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի հաղորդած տվյալներին: