Բաժիններ՝

Նախորդ մրցաշրջանից հետո նշանակություն չեմ տալիս այն բանին, թե ինչ են իմ մասին մտածում. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցնում, որ նախորդ մրցաշրջանն իր համար այդքան էլ հաջող չի ստացվել, այնուամենայնիվ, դա կոփել է իրեն, և հիմա նա նշանակություն չի տալիս շրջապատի քննադատությանը:

«Իմ երկրորդ տարին «Բորուսիայում» վատ ստացվեց, բայց ոչ միայն ինձ համար, այլև ամբողջ թիմի: Չնայած դրան, շատերն անձամբ ինձ էին քննադատում, չնայած ես չգիտեմ՝ ինչու:

Առաջ ես մեծ նշանակություն էի տալիս այն բանին, թե ինչ են իմ մասին մտածում մարդիկ: Բայց նախորդ մրցաշրջանից հետո ես դադարել եմ դա անել»,- ասել է Մխիթարյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս