«Եվրանեսթի» հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի՝ կազմակերպությունից դուրս գալու որոշման հետ

«Եվրանեսթը» (ԵՄ «Արևելյան գործընկերության խորհրդարանական ասամբլեա) խորը ափսոսանք է հայտնում Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման առնչությամբ, որն սկսել է այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու գործընթացը, ասվում է «Եվրոնեսթի» պաշտոնական հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

Բացի այդ՝ կազմակերպության համանախագահներ Հեյդի Հաութալան ու Վիկտոր Դոլիձն հայտարարել են, որ կազմակերպությունը «բաց է Ադրբեջանի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը»:

«Այն բանից հետո, երբ Միլի մեջլիսը պաշտոնապես կտեղեկացնի երկու համանախագահներին կայացրած որոշման մասին, «Եվրանեսթը» կսկսի ուսումնասիրել ստեղծված իրավիճակը՝ շարունակելու իր աշխատանքը սովորական ռեժիմով»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս