Բաժիններ՝

Ամեն հինգերորդ սիրիացին հայտարարել է ԴԱԻՇ-ի օգուտի մասին. բրիտանական հարցում

Ամեն հինգերորդ սիրիացին բրիտանական ընկերության հարցման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը դրականորեն է ազդում երկրի վրա, գրում է The Washington Times-ը:

Միևնույն ժամանակ, նրանց 82%-ը կարծում է, որ ԴԱԻՇ-ն առաջացել է շնորհիվ ԱՄՆ-ի նրա դաշնակիցների ջանքերի: Սիրիացիների մեծ մասը հայտարարել է, որ երկրում վիճակը վատանում է, նրանց 21%-ը կնախընտրեին մնալ Սիրիայում երկրի գործող նախագահ Բաշար Ասադի ղեկավարմամբ: Ամեն երկրորդ սիրիացին դեմ է արտահայտվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հասցեին:

Ընդհանուր առմամբ՝ սիրիացիներից շատերը լավատես են ապագայի նկատմամբ: Նրանց 64%-ը վստահ է, որ պատերազմը կվերջանա դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Հարցումն անցկացրել է ORB International ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Հարցման է ենթարկվել 1365 սիրիացի երկրի բոլոր նահանգներից: Հարցումն անցկացվել է այս տարվա հունիսի 10-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930