Նաիրիտցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Այս պահին կառավարության շենքի դիմաց նաիրիտցիները բողոքի ակցիա են իրականացնում։ Այս անգամ նաիրիտցիները պահանջում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկում։

«Կառավարությունը «Նաիրիտի» վերագործարկման համար ոչ մի քայլ չի անում։ Դրա համար եկել ենք այստեղ, որպեսզի հանդիպենք վարչապետին և տեսնենք թե ինչ են անում «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ։ Մեր հետագա քայլերը կախված են կառավարությունից։

Եթե կառավարությունը հստակ ներկայացնի, թե ինչ են պատրաստվում անել , որպեսզի «Նաիրիտ» գործարանը նորից վերագործարվի, առայժմ կդադարեցնեք բողոքը, այս սառեցված վիճակը նաիրիտցիների մոտ անորոշություն է առաջացնում։ Կառավարությունից անընդհատ ասում են 250-300 միլիոն դոլար է հարկավոր, բայց չեն մանրամասնում, թե այդ գումարը ինչի՞ համար է անհրաժեշտ՝ շենքի վերանորոգմա՞ն, աշխատողներին համզգեստով ապահովելու, թե այլ կարիքների համար։ Մեր հաշվարկներով «Նաիրիտի» վերագործարկման համար 50-60 միլիոն դոլարը լիովին բավարար է»,- ասաց նաիրիտցիների բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930