ԱՄՆ նոր դեսպանը ժամանել է Վրաստան

Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Յան Քելլին Վրաստան է ժամանել իր կնոջ՝ Ֆրանչեսկայի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Նա Թբիլիսիի օդանավակայանում հավաքված լրագրողներին ասել է, որ արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է դիվանագիտական աշխատանքով ու միշտ երազել է Վրաստանում աշխատելու մասին:

«Ես իսկապես ուրախ եմ, որ ժամանել եմ Թբիլիսի ու այստեղ եմ աշխատելու: Ես առաջին անգամ Վրաստանում եմ եղել 39 տարի առաջ, չեմ խոսում վրացերեն, գիտեմ միայն մեկ բառ՝ «գամարջոբա»: Ես ու Ֆրանչեսկան միշտ ցանկանում էինք գալ Թբիլիսի: Ես արդեն 30 տարի որպես դիվանագետ եմ աշխատում ու միակ աշխատանքը, որի մասին միշտ երազել եմ, եղել է Վրաստանում աշխատելը»,- հայտարարել է Յան Քելլին:

Տեսանյութեր

Լրահոս