Ադրբեջանը կասեցնում է ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը
Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը, տեղեկացնում է vesti.ru-ն: Պատճառը օգոստոսի 10-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին:
Հիշեցնենք, որ բանաձևի նախագծում մատնանշվում էչ Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ: Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:
Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել էր «Եվրանեսթի» հետ համագործակցությունը ու կասկածի տակ դրել հետագա համագործակցությունը ԵՄ-ի հետ «Արևելյան գործընկերության» շրջանակում:
«Եվրանեսթը» փաստացի վերածվել է ամորֆ ուժի ու ոչ մի գործունեություն չի իրականացնում: Այդ դեպքում Ադրբեջանի խորհրդարանը, բնականաբար, դադարեցնում է համագործակցությունը «Եվրանեսթի» հետ: Դա Ադրբեջանի խորհրդարանի ինքնիշան իրավունքն է:
Միևնույն ժամանակ, դուք նաև գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի միջև համագործակցությունը ևս դադարեցվել է։ Ահա մեր դեմ իրականացվող կեղտոտ արշավի արդյունքը: Ադրբեջանը ադեկվատ արձագանքել է ու այսուհետ ևս արձագանքնելու է մեր դեմ ձեռնարկված յուրաքանչյուր քայլի», -հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Վերջինս նաև նշել էր, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևը Ադրբեջանի վերաբերյալ բացարձակապես անհիմն է ու քաղաքական սադրանք՝ կառուցված սուտ, զրպարտչական ու կանխակալ հարաբերությունների վրա: