Երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և վիրավորներ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ:
Հայտարարվել է ցունամիի վտանգ: