«Զեպ Բլատերը գող է, իսկ Միշել Պլատինին խաբեբա». Դիեգո Մարադոնա
Լեգենդար արգենտինացին կոշտ արտահայտություններ է հնչեցրել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահների մասին:
«Բլատերը դուրս մղեց ինձ ֆուտբոլային աշխարհի սահմաններից, բայց հիմա նա բանտում է: Այդ նա է գողը, ոչ թե ես: Պլատինի՞ն: Նա խաբեբա է: Բլատերը սովորեցրել է նրան գողանալ»,- ըստ It.eurosport.com-ի՝ ասել է Մարադոնան:
Մարադոնան իր կարծիքն է հայտնել նաև «Նապոլիի» խաղի վերաբերյալ:
«Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պետք է հասկանա, որ թիմում պետք է լինեն ֆուտբոլիստներ և մարզիչներ, որոնք հարգում են «Նապոլիի» ավանդույթները: Իմ կարծիքով, նեապոլիտանցիները պետք է պայքարեն աղյուսակի միջին հորիզոնականների համար: Նրանք զայրանում են, որովհետև արժանի չեն դրան:
Մարզիչ Մաուրիցիո Սարրի՞ն: Ես շատ եմ հարգում նրան, բայց նա իր տեղում չէ: Նա մեծ նվեր է ստացել` գլխավորելով «Նապոլին»: Բայց նրա հետ թիմը երբեք չի հաղթի: Ես ավելի շատ կաջակցեի Բենիտեսին, ով հիմա աշխատում է «Ռեալում»»:
Մարադոնան 2008-2010թթ. մարզել է Արգենտինայի հավաքականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը