Բաժիններ՝

Հունգարիան փախստականներից պաշտպանվելու նպատակով սկսել է պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախազգուշացրել է իր խորվաթ գործընկերոջը՝ Զորան Միլանովիչին, այն մասին, որ Հունգարիան սկսել է սահմանային պատ կառուցել իր կողմից: Նման հայտարարություն Օրբանն արել է՝ ելույթ ունենալով հունգարական М1 հեռուստաալիքի եթերում:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 15-ին Հունգարիան ավարտեց 170 կմ-անոց պատի կառուցումը Սերբիայի հետ սահմանին, որոշեց նաև երկարեցնել այդ պատը դեպի արևելք՝ Ռումինիայի հետ սահմանը ու դեպի արևմուտք՝ հունգարա-խորվաթական սահմանը:

Երեկ Ռումինիայի հետ սահմանի մերձակայքում հունգարական կողմն սկսել է ապագա պատի կառուցման հետախուզական աշխատանքները:

2015թ. սկզբից Եվրամիություն է ժամանել շուրջ 500 հազար ներգաղթյալ, ամեն օր նրանց շարքերը ստվարանում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930