«Թուրքական հոսքի» փաստաթղթերը հուլիսին պատրաստ կլինեն. Նովակ
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մինչև հունիսի վերջ նախապատրաստել «Թուրքական հոսք» գազատարի շինարարությանը վերաբերող փաստաթղթերը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հունիսի 13-ին Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցությունների ժամանակ քննարկել են խոշոր էներգետիկ նախագծեր,այդ թվում՝ «Թուրքական հոսքը»:
«Ամենագլխավոր հարցը, որը քննարկվել է, ծովային հատվածով գազատարի առաջին ճյուղի շինարարությունն սկսելն է: Ու դրա համար հարկավոր է մինչև հունիսի վերջ ստանալ թույլտվություն ծովային հատվածի շինարարության համար, որը տրվել էր «Հարավային հոսքին», երկրորդ՝ ստանալ Թուրքիայի տարածքային ծովային ջրերում ու Թուրքիայի հատուկ տնտեսական գոտում աշխատանքների իրականացման թույլտվություն»,-բացատրել էր Նովակը:
«Այս մասին է եղել խոսակցությունը, խոսվել է ինչ-որ իրավաբանական պարտավորեցնող փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին, օրինակ՝ միջկառավարական համաձայնագրի պես: Պայմանավորվել են, որ մոտ ապագայում այդ իրավաբանական բոլոր հարցերը կմշակվեն, կնախապատրսատվեն համապատասխան փաստաթղթերը»,-պատմել է Նովակը՝ հավելելով, թե ստորագրումը ակնկալվում է մինչև հունիսի վերջ: