Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Սերխիո Ռամոսի համար «Ռեալ Մադրիդին» առաջարկել է 50 մլն եվրո. Daily Mail

Մանկունյանցիները ֆուտբոլիստին պատրաստ են տարեկան վճարել 11 մլն երվո:
Ռամոսը ավելի է մոտեցել ակումբից հեռանալուն, որտեղ նա խաղացել է տասը տարի:

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցություններ վարել «Ռեալի» հետ պաշտպանի տրանսֆերի շուրջ: Daily Mail-ի տեղեկություններով, «կարմիր սատանաների» նախնական առաջարկը կազմում է 35 մլն ֆունտ (50 մլն եվրո):
Բանակցությունները սկսվել են հենց այն ժամանակ, երբ իսպանացին հայտարարել էր, որ ցանկանում է փոխել ակումբը:

Ինչպես հաղորդում է AS-ը, մանկունյանցիները Ռամոսին առաջարկել են 5-ամյա պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 29-ամյա Սերխիո Ռամոսի համար առաջարկել Դավիդ Դե Խեային և 30 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս