Թեստ. Ընտրեք ծառը և կարդացեք արդյունքը
Առանց մտածելու ընտրեք այն ծառը, որը Ձեզ ավելի հմայիչ է թվում:
Իսկ հիմա դիտեք արդյունքները:
1. Առատաձեռն և բարոյական:
Դուք ձգտում եք դառնալ ամենալավը: Դուք ունեք բարձրագույն ամբիցիաներ և ստանդարտներ: Մարդկանց կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է, բայց ամենից դժվարը հենց ինքներդ Ձեզ հետ է: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց էգոիստ չէք: Դուք աշխատում եք, որովհետև ցանկանում եք աշխարհը ավելի լավը դարձնել: Դուք սիրում եք, քանի Ձեզ չեն վիրավորել: Իսկ դրանից հետո…. չեք դադարում սիրել: Շատ քիչ մարդիկ կարող են ըստ արժանվույն գնահատել այն, ինչ Դուք անում եք:
2. Գրավիչ և ճշմարտացի:
Դուք պատասխանատու մարդ եք, ով սիրում է հոգ տանել ուրիշների մասին: Դուք հավատում եք արդար աշխատանքին և հեշտությամբ Ձեզ վրա պարտավորություն եք վերցնում: Դուք լավ բնավորություն ունեք: Դուք մարդկանց մոտ վստահություն եք ներշնչում: Դուք պայծառ եք, արագ և սրամիտ: Դուք միշտ ինչ-որ հետաքրքիր բան ունեք պատմելու:
3. Խելացի և մտախոհ:
Դուք գերազանց մտածող եք: Ձեր մտքերը և գաղափարներն ամենակարևորն են: Դուք Ձեր թեորիաները և հայացքները սիրում եք քննել միայնության մեջ: Դուք ինտրավերտ եք: Դուք հաշտ եք նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Դուք երբեք մակերեսային չեք լինում: Դուք երկար ժամանակ եք ծախսում` մտածելով բարոյականության մասին: Դուք փորձում եք անել այն, ինչը ճիշտ է, եթե նույնիսկ հասարակության մեծ մասը համաձայն չէ Ձեզ հետ:
4. Խորաթափանց և փիլիսոփայական:
Դուք առանձնահատուկ, իր տեսակում միակ հոգի եք: Ձեր կողքին չկա ոչ ոք, ով նույնիսկ մի փոքր նման է Ձեզ: Դուք ինտուիտիվ եք և մի քիչ զվարճալի: Ձեզ հաճախ ճիշտ չեն հասկանում, և դա վիրավորում է Ձեզ: Ձեզ անհրաժեշտ է անձնական տարածք: Ձեր ստեղծագործությունն անհրաժեշտ է զարգացնել, որը պահանջում է շրջապատի հարգանքը: Դուք մարդ եք, ով հստակ տեսնում է կյանքի մութ և լույս կողմերը: Դուք շատ էմոցիոնալ եք:
5. Վստահ և տիրապետող:
Դուք շատ անկախ եք: Ձեր սկզբունքն է. «Ինքս կանեմ»: Հույսը դնում եք միայն Ձեզ վրա: Դուք գիտեք՝ ինչպես մնալ ուժեղ` Ձեր և այն մարդկանց համար, ում սիրում եք: Դուք գիտեք՝ ինչ եք ուզում, և չեք վախենում գնալ դրան ընդառաջ: Միակ բանը, որը պահանջվում է մարդկանց կողմից, դա այն է, որ նրանք լինեն անկեղծ Ձեզ հետ: Դուք պատրաստ եք ճշմարտության:
6. Բարի և զգայուն:
Դուք հեշտությամբ եք հարաբերություններ ստեղծում մարդկանց հետ: Դուք շատ ընկերներ ունեք և սիրում եք նրանց կյանքը դարձնել ավելի լավը: Դուք տաք և լուսավոր աուրա ունեք: Մարդիկ Ձեր ներկայությամբ իրենց հանգիստ են զգում: Դուք ամեն օր մտածում եք, թե ինչպես դառնալ ավելի լավը: Դուք ուզում եք լինել հետաքրքիր, խորաթափանց և առանձնահատուկ: Ձեզ սեր է հարկավոր առավել, քան ուրիշի: Դուք պատրաստ եք սիրել նրանց, ովքեր Ձեզ նույնիսկ չեն սիրում:
7. Երջանիկ և անխռով:
Դուք նրբանկատ և հասկացող մարդ եք: Դուք լսում եք ուշադիր և առանց դատելու: Դուք գտնում եք, որ ամեն մարդ կյանքում ունի իր ճանապարհը: Դուք հեշտությամբ եք ընդունում իրադարձությունները և մարդկանց: Դուք դիմանում եք սթրեսներին և հազվադեպ եք անհանգստանում: Դուք, որպես կանոն, շատ թուլացած եք: Միշտ լավ ժամանակ եք անցկացնում և չեք շեղվում Ձեր ճանապարհից:
8. Հմայիչ և եռանդուն:
Դուք ուրախ և ծիծաղելի մարդ եք: Դուք գտնվում եք ներդաշնակության մեջ ամբողջ աշխարհի հետ: Դուք ինքնաբերական (спонтанный) եք և լի էնտուզիազմով: Դուք միշտ «կողմ եք», հատկապես, եթե խոսքն արկածի մասին է: Դուք հաճախ զարմացնում և շոկի եք ենթարկում մարդկանց: Բայց ինչ արած…. Դուք միշտ մնում եք ինքներդ Ձեզ հետ: Ձեզ համար ամեն ինչ հետաքրքիր է, և Դուք հեշտությամբ եք ինչ-որ բանով տարվում: Եթե ինչ-որ բան Ձեզ հետաքրքրում է, Դուք չեք հանգստանա, մինչև այն մանրակրկիտ չուսումնասիրեք:
9. Օպտիմիզմով լի և հաջողակ:
Դուք հավատում եք, որ կյանքը նվեր է, և փորձում եք անել ինչքան հնարավոր է՝ շատ, և օգտվել ավելի շատ բանից, ինչ տրվել է Ձեզ: Դու հպարտանում եք նրանով, ինչի հասել եք կյանքում: Կարող եք կիսել ուրախություն և տխրություն նրանց հետ, ում սիրում եք: Դուք շատ առողջ հայացք ունեք կյանքի նկատմամբ: Դուք տեսնում եք, որ բաժակը կիսով չափ լիքն է: Դուք օգտագործում եք յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի ներեք, սովորեք և աճեք: Կյանքը շատ կարճ է, որպեսզի այլ բան անեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը