Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ապրիլի 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-ի գիշերը կբարձրանա 2-3, աստիճանով, իսկ ապպրիլի 22-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-ին, 20-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, ապրիլի 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.50C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն