ԼՂՀ-ին տրամադրվող վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս. «ՀԺ»

ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղին բյուջետային վարկ տրամադրելու հարցը։ Այս տարվա երկրորդ եռամսյակում տրամադրվելու է 20 միլիոն դոլարին համարժեք վարկ՝ 9 միլիարդ 600 միլիոն դրամ։

Արտառոց ոչինչ չէր լինի, եթե հաշվի չառնեինք վարկի տոկոսադրույքը։ 1993 թվականից ամեն տարի ՀՀ կառավարությունը բյուջեից գումար է տրամադրում ԼՂՀ-ին, ձևակերպում դա որպես վարկ և անընդհատ հետաձգում դրա մարման ժամկետը։
2015-ին տրամադրվելիք ընդհանուր 45 միլիարդ դրամի վարկի տոկոսադրույքը, ըստ պետբյուջեի մասին օրենքի, պետք է կազմեր 0.01 տոկոս։ Կառավարության առաջիկա նիստում քննարկվելիք նախագծով վարկի տոկոսադրույքը սահմանվելու է 8 տոկոս տարեկան կամ նախկինից 800 անգամ ավելին։

Մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս