
Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են 150 միլիարդ խորանարդ մետր սառույց

Geophysical Research Letters պարբերականի փոխանցմամբ` գիտնականները պարզել են, որ Մարսի հյուսիսային ու հարավային կիսագնդերը շրջապատող օղակները բաղկացած են սառույցից:
Այդ օղակները հայտնաբերվել էին վաղուց, սակայն գիտնականները չէին կարողացել հասկանալ, թե ինչից են բաղկացած դրանք: Վերջին տասնամյակում ստացված արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ մարսյան գոտին բաղկացած է իրական սառույցից:
Հետազոտողները հաշվարկել են, որ սառցե օղակները պարունակում են մոտ 150 միլիարդ խորանարդ մետր սառչած ջուր: Այդչափ սառույցը կբավականացներ, որպեսզի կարմիր մոլորակը ծածկեր 1.1 մետր հաստությամբ սառցաշերտով:
Գիտնականները կարծում են, որ սառույցը չի հալվել այն պատճառով, որ այն պատված է փոշու ու հանքապարի շերտով: