Բաժիններ՝

Կրեմլը դեռ չի հաստատում ապրիլի 24-ին Պուտինի այցը Հայաստան

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրեմլը դեռ դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Երևան այցելելու հնարավորությունը` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու հետ:

Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նախկինի նման դիտարկվում է (այցի հնարավորությունը), մենք կանենք համապատասխան հայտարարություն»:

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կգնա՞ Թուրքիա` կապված Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի հետ. «Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված կլինի հիշատակի միջոցառումներին, որոնց մեր թուրք գործընկերները պլանավորում են Չանաքքալեում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930