Բաժիններ՝

«Էս ամբիոնը ոնց որ մեղրի բոչկա լինի, որոշ պատգամավորները օբռուչով են կուլ տալիս»

«Այս ամբողջ խոսակցությունը զավեշտ է: Էս ամբիոնը ոնց որ մեղրի բոչկա լինի, որոշ պատգամավորները օբռուչով են կուլ տալիս»,- այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եղրակացության քննարկման ժամանա հայտարարեց նույն հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը:

Ըստ նրա՝ ոչ ոք չի ներկայացնում հանձնաժողովի տիտանական աշխատանքը, որի եզրակացությունը բերում են որպես իրենց մարգարեություն ներկայացնում: Վ. Այվազյանը նշեց, որ հանձնաժողովը դեկտեմբերից դադարեց դե յուրե գործելուց, բայց բարոյական ձևով հավաքվում էին ու աշխատում:

«Ձեր ուղարկած փորձագետները 2-3 շաբաթից հետո դարձան մեր մարդիկ, որովհետև տեսան ավելի ազնիվ աշխատանք: Մենք գնացել էինք հավասար պրիարիտետով: Մենք գործընկերներով շաբաթ-կիրակի ենք աշխատել: Մենք վեր ենք հանել այնպիսի հարցեր, որ ձեզ երկարաժամկետ աշխատելու հնարավորություն է տալիս: Պահպանեք բարոյականությունը»,- հայտարարեց Վ. Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս