Ասադին մտահոգում է Իրանի ու ԱՄՆ-ի մերձեցումը. WSJ

The Wall Street Journal-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի նման Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ունի իր պատճառները` մտահոգվելու համար Իրանի ու ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումից:

Այդ համաձայնագիրը էլ ավելի լայն մերձեցման հնարավորություններ է բացում ԱՄՆ-ի ու Իրանի միջև: Առաջին հայացքից Ասադի ու նրա վարչակարգի համար լավ նորություն է թվում վերջնական համաձայնագրի ստորագրման հեռանկարը, որոնք կախված են Թեհրանի միլիարդավոր դոլարների օգնությունից:

Բացի այդ, Ասադը ռազմական էական աջակցություն է ստանում Իրանի վստահությունը վայելող լիբանանյան «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունից: Սակայն Ասադի համար հեռանկարն ուրախացնող չէ, քանի որ համաձայնագիրը բացում է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների համար դռները:

Իրանն ու Ռուսաստանն Ասադին ապահովում են զգալի դիվանագիտական, քաղաքական ու ռազմական աջակցություն: Այդ երկրները հրապարակավ հայտարարել են, որ սիրիացիներն իրենք պետք է լուծեն Ասադի ճակատագիրը:

Սակայն վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ հնարավոր են նաև այլ սցենարներ: Բոլորը հասկանում են, որ իրավիճակը խստապես փոխվել է` դառնալով ավելի բազմանկյուն և բարդ:

Փորձագետներն ընդգծում են, որ Ասադի հետ իրանական միությունը գնալով ավելի է խարխլվում: Թեհրանը ցանկանում է, որ Սիրիայի կառավարությունն ունակ լինի օգնել Իրանին` պաշտպանելու համար Իրաքում ու Լիբանանում իր ազդեցությունը:

Տեսանյութեր

Լրահոս