Ռուս-վրացական սահման տանող ճանապարհը փակ է ցերեկային ժամերին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուս-վրացական սահման տանող Մցխեթ-Մտիանետի-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածով ավտոտրանսպորտի բոլոր տեսակների շարժն այսօր արգելվել է ժամը 12.00-19.00-ին:
Դրա պատճառը ձնահյուսի վտանգն է: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Թբիլիսյան ժամանակով ժամը 19.00-ից հետո Գուդաուրի-Կոբի հատվածը վերստին բաց կլինի ավտոմեքենաների համար:
Ընդ որում` շարժը թույլատրվում է միայն հակաձնահյուսային թունելներով, կանգ առնելն արգելված է: Դարյալի կիրճում` ավտոմայրուղու 134-135 կիլոմետրերին, նույնպես արգելված է կանգ առնելը: Ճանապարհի մնացյալ հատվածները բաց են: