
Վերջին շաբաթվա ընթացքում Էբոլա վիրուսով վարակվել է ընդամենը 30 մարդ. ԱՀԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին շաբաթվա ընթացքում Էբոլա վիրուսով վարակվել է ընդամենը 30 մարդ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Վերջինիս հաղորդմամբ` դա ամենափոքր ցուցանիշն է` սկսած 2014 թվականի երրորդ շաբաթից: Վարակման նոր դեպքերի մեծ մասը (21) բաժին է ընկել Գվինեային: Բժիշկների խոսքերով` դա կապված է նրա հետ, որ այդ երկրի բնակիչները շարունակում են կատարել ավանդական ծիսակատարություններ, որոնց ժամանակ հնարավոր է վարակի տարածում:
Վարակման մնացյալ 9 դեպքերն էլ գրանցվել են Սիեռա-Լեոնեում: Այդպիսով, այդ երկրում 5 շաբաթ անընդմեջ կրճատվում է այդօրինակ դեպքերի քանակը: Էբոլա համաճարակը մեկնարկել է 2013 թվականի դեկտեմբերին: Այդ վիրուսի պատճառով մահացել է 10.572 մարդ: