Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով:
2015 թվականին տնտեսական անկումը կլինի երկնիշ՝ 10-12 տոկոս, գնաճը՝ 8-10 տոկոս, ներմուծումը կնվազի 25 տոկոսով, մի փոքր ավելի քիչ կկրճատվեն արտահանման ծավալները, ամենաէական անկումը կգրանցվի առևտրի և շինարարության ոլորտում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Այսօր՝ ԼՂՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է Համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:
Ես կողմ եմ նրան, որ ՆԱՏՕ-ն է Եվրոպայի անվտանգության երաշխավորը:
«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են իրենց միջև եղած առկա տարաձայնությունները հարթել: Սա է խնդիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների առաջիկա հանդիպմանը:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:
«Եթե մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ստեղծված են դրամի և դրամի արտահայտությունների մեջոցով, դրանցից շուտափույթ կերպով ազատվելը մեր հասարակության գլխավոր խնդիրն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա համապատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր:
Դրա հետ մեկտեղ Նեմցովի փաստաբանն ու ընկերները կարծում են, որ սպանությունն ունի պատվիրատու, ինչպես նաև կան սպանության իրագործման կազմակերպիչներ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում այսօր հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին
«ՊԱԿ-ն ինձ արտաքսել էր, Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր, որ թեկնածուներից մեկի անհավասար պայմաններում ընտրությունը ընտրություն չէ: Ես փորձեցի ամեն կերպ օգնել, իմ օգնությունը նա փորձեց ներկայացնել որպես Հայրիկյանի իշխանատենչություն, և այդ ընտրությանը մասնակցեց իմ բացակայությամբ: Այդպես է ինքը դարձել Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ՝ կեղծ ընտրություններով՝ ՊԱԿ-ի օգնությամբ»:
«Ոստիկանապետն ասում էր՝ կլանները վերացնելու եմ… ի՞նչ եղավ բա, դե թող գա պատասխան տա: Թող գա նորից ասի այդ խոսքերը: Այն կարծիքին եմ, որ նա էլ չի գա Գյումրի՝ պարծենալու: Ինչքան էլ խնդրենք, թե Վովա Գասպարյան, արի՛ Գյումրի, մենք քեզ շատ ենք սիրում, արի՛ հանդիպենք, չի գա: Ի՞նչ երեսով գա: Լրագրողների հարցերի տակից ո՞նց կարող է դուրս գալ: Կամ մարզի ոստիկանապետն անընդհատ խուսափում է միջոցառումներից, հանդիպումներից, որովհետեւ իրեն հարցեր ենք տալու, խեղճացնելու ենք»,:
Երեկ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական խորհրդակցությունների հերթական փուլը:
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում նախատեսված նիստը մեկնարկեց մոտ 40 րոպե ուշացումով, այն էլ՝ լրագրողների ներկայությունից հարկադրված և հանձնաժողովի 16 անդամներից միայն 5-ի մասնակցությամբ:
Բժեզինսկին վստահ է, որ ռուսական բանակը պատրաստ չէ ոչ միայն Արևմուտքի հետ խոշորամասշտաբ պատերազմին, այլև չի դիմանա տեղական նշանակության ռազմական գործողություններին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել է, որ ՏՏ ոլորտը որպես գերակա ճյուղ հռչակելով` Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեցին՝ արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին սկզբում հոգեպես առողջ, ապա հիվանդ ներկայացնելը չի՞ նշանակում, որ ռուսական կողմը միտում ունի կոծկելու գործը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ հիվանդության առկայության կամ բացակայության մասին տեղեկություններն ընդամենը կարծիքներ են:
Սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են իրենց:
«Իմ կենսագրության մեջ՝ թե պաշտոնական գործունեության և թե զուտ անձնական հարթության, չի եղել երբևէ մի դեպք, որ ես որևէ խոստում տամ և խոստումս չկատարեմ: Ինչո՞ւ: Որովհետև ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ես ի վիճակի եմ իրագործելու»:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին:
Սլովակիայի հայկական համայնքի նախագահությունը օրեր առաջ մամուլից տեղեկացավ, որ ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը:
«Վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազը:
ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության փոխանցմամբ՝ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվել է նկատողություն: