
Լեհաստանի արտգործնախարարը ռիսկային է համարում ԵՄ-ի ընդհանուր բանակի գաղափարը

Լեհական Radio Zet ռադիոկայանի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը ռիսկային է համարում ԵՄ-ի անդամ 28 երկրների ընդհանուր բանակ ստեղծելու գաղափարը.
«Դա ռիսկային միտք է, քանի որ անհրաժեշտ է առաջին հերթին հարցնել, թե որտեղից են լինելու գումարներն այդ բանակի համար, թե ով է վճարելու, թե ինչպես են գործելու մարտական ստորաբաժանումները: ԵՄ-ի ընդհանուր բանակի գաղափարը լավ է հնչում, սակայն գործնականում եթե խորը մտածես այդ թեմայի մասին, ապա կպարզվի, որ չկա առարկայական զրույց:
Ես կողմ եմ նրան, որ ՆԱՏՕ-ն է Եվրոպայի անվտանգության երաշխավորը, և որ անհրաժեշտ է առաջին հերթին համագործակցությունն ամրապնդել այդ բլոկի շրջանակներում ու առանձին երկրների մակարդակով: ԵՄ-ի ընդհանուր բանակ ստեղծելը կարող է քննարկվել երկարաժամկետ հեռանկարում: Դա բազմամյա նախագիծ է»: