Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ է նշանակել՝ կապված լարիի փոխարժեքի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստը նշանակել է մարտի 13-ին: Նա համապատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր: Արտահերթ նիստի քննարկման թեմա կհանդիսանան ազգային արժույթ լարիի կայունացմանն ուղղված միջոցառումները:
Միևնույն ժամանակ արտահերթ նիստը կարող է անցկացվել առանց տնտեսական բլոկի նախարարների, թեև նրանց ներկայությունը ցանկանում էին նախագահն ու ընդդիմադիր կուսակցությունները՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստան – ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Որպեսզի նախարարները գան խորհրդարան, անհրաժեշտ է քվեարկություն անցկացնել լիագումար նիստում: Ընդ որում՝ անհնար է նախարարներին պարտավորեցնելը, որ նրանք ներկա գտնվեն լիագումար նիստին, թեև կառավարությունը կարող է ինքնուրույն որոշում ընդունելը: Վրաստանում լարիի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել նախորդ տարվա նոյեմբերի 20-ից: