Պարույր Հայրիկյանը ԲՀԿ-ի և Նաիրա Զոհրաբյանի մասին

«Եթե մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ստեղծված են դրամի և դրամի արտահայտությունների մեջոցով, դրանցից շուտափույթ կերպով ազատվելը մեր հասարակության գլխավոր խնդիրն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով ԲՀԿ նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին, նա ասաց, թե Զոհրաբյանն իր գործունեությունը ԲՀԿ ղեկավարի պաշտոնում սկսել է «ստով».

«Երեկ լսում էի նանց նոր ղեկավարի հայտարարությունը, իր բառերով ասեմ՝ կարծես կլոունի տեսնեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասաց՝ այսպես պիտի անես, իրենք էլ արեցին: Այդ տեսակ ընդդիմությո՞ւն կլինի: Բայց պետք է մի բանով ես իրենց գովաբանեմ, նրանք միշտ ասում էին՝ մենք ընդդիմություն չենք: Քաղաքականության մեջ կա՛մ իշխանություն ես, կա՛մ ընդդիմություն: Այս մարդիկ միշտ ասել են՝ մենք քաղաքկանության մեջ չենք: Այդ հարցում նրանք ազնիվ են եղել: Ես գիտեի, որ ընդդիմություն չէ, ընդդիմություն չի կարող լինել»:

Հարցին՝ կինը որպես կուսակցության լիդեր ինչպե՞ս է դիտվում Հայաստանում, Պ.Հայրիկյանն այսպես պատասխանեց.

«Իր առաջին  հայտարարությունը սուտ էր, ստախոսությամբ սկսեց: Ես որպես կին չեմ վերաբերվում տվյալ դեպքում, ես որպես կին չեմ ասում «կլոուն», դա իր բառերն էին, իրեն եմ վերադարձնում: Քանի որ ինքը առաջին օրվանից ստել է, նույնիսկ եթե քաղաքական միավոր դառնա, լուրջ ճանապարհ ունի անցնելու, որպեսզի իսկապես օգտակար քաղաքական ուժ դառնա: Այս փուլում ստով սկսած քաղաքական ուժը լավ բանի չի հասնի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս