ՀՀ գլխավոր դատախազը՝ Պերմյակովին հոգեպես անառողջ ներկայացնելու փորձերի մասին
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեցին՝ արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին սկզբում հոգեպես առողջ, ապա հիվանդ ներկայացնելը չի՞ նշանակում, որ ռուսական կողմը միտում ունի կոծկելու գործը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ հիվանդության առկայության կամ բացակայության մասին տեղեկություններն ընդամենը կարծիքներ են:
«Հիվանդության առկայության կամ բացակայության փաստը հիմնավորվում է Քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով՝ փորձաքննության եզրակացությամբ: Թե միչև դա կամ դրանից հետո հարյուր անձինք՝ հարազատները, ծնողները, եղբայրները կամ համածառայակիցները կհայտնեն իրենց կարծիքը, դրանք զրո նշանակություն ունեն քննության համար առնվազն»,- ասաց նա: