Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Զոհրաբ Ա.-ին և 1975 թ. ծնված Գևորգ Հ.-ին:
«Երևան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերությունն առաջարկում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը:
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:
Անցած շաբաթ քաղաքական կյանքը հագեցած էր բուռն իրադարձություններով: Մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդեցին փոխադարձ հարձակումներն ընդդիմադիր դաշտում, կայացավ «Բարագավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում, ներքաղաքական ի՞նչ նոր զարգացումների կարող են հանգեցնել վերջին իրադարձությունները: Ծրագրի հյուրն է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Ուղեղը մարդկային օրգանիզմի կարևորագույն օրգանն է։ Առանց նրա ապրել հնարավոր չէ։ Իսկ երբ 21-րդ դարում շատ մասնագիտություններ կապված են ուղեղի աշխատանքի հետ, այն առավել քան նախկինում է մեզ անհրաժեշտ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը դատարանին միջնորդել էր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նախագահի աշխատակազմերից պահանջել տեղեկություններ՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ այդ պաշտոնատար անձինք մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:
Սաակաշվիլին արդեն իսկ զոհաբերել է նրանց:
12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ:
«Իսլամական պետության» ներկայացուցիչները կախաղան են բարձրացրել 20 մարդու:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում է քննվում Ադրբեջանից Հայաստան վերադարձված Գևորգյանների վերաբերյալ ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը) հարուցված քրեական գործը:
Air Lease Corporation-ը մտադիր է ձեռք բերել A321 LR և Airbus A330ne ինքնաթիռներ, որոնք հանդիսանում են Airbus A330 լայն կմախքով ինքնաթիռի կատարելագործված տարբերակներ:
«Ամենդաժան նախադեպը, որ Հայաստանում ստեղծվեց, դա Գագիկ Ծառուկյանին սկուտեղի վրա մատուցելու նախադեպն էր, որովհետև հիմա կասկածում եմ, որ որևէ գործարար կկարողանա բարևել ռադիկալ ընդդիմությանը: Այդպիսի խոշոր տրամաչափի գործարարի նկատմամբ նման նախադեպ ստեղծելը, արդեն նշանակում է, որ իշխանությունը կարգին վախեցրել է բոլորի աչքը: Եվ հետևաբար պետք չէ սպասել, որ ներսից ինչ-որ բունտեր են լինելու, ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են անելու»:
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ CIPS-ի օգնությամբ հնարավոր կլինի յուանով վճարումներ իրականացնել համայն աշխարհում:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունները պատվիրված են: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ կրակոցներից սպանվել են երրորդմասցի Լյովիկն ու իր երկու ընկերները:
«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հայտ է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարան՝ մարտի 21-ին մայրաքաղաքի «Վարդերի» հրապարակում բողոքի ակցիա անցկացնելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Տեսախցիկն արձանագրել էր հեռախոսների գողությունը: Կատարողը չհասցրեց հատել Բագրատաշենի անցակետը:
Ակնկալվում է, որ գազատարի կառուցման հիմնարկեքի արարողությանը ներկա են գտնվելու Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը:
Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
Մարտի 7-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի» թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Արեն Հ.-ն, 1999 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1975 թ. ծնված Թերեզա Հ.-ն:
«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան և Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Յագուպյանը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի միակ ներկայացուցիչն է այդ խմբում:
«Բոլորը նրան չափազանց մելանխոլիկ և մռայլ են համարում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Նա բանաստեղծություններ ունի, որոնք մռայլ են, բայց նրա բոլոր բանաստեղծություններում լույս կա, նրան կարդալուց հետո լուսավորվում ես և կյանքով լցվում»:
Այս օրերին հեռանալով ԲՀԿ-ից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այդպիսով շտապում են ի լուր իշխանությանը հայտարարել, որ պատրաստ են շարունակել իրենց «սուրբ գործը» ՀՀԿ-ի համար:
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: