
ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցային հերթական փուլը կանցկացվի ապրիլի կեսին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև տեխնիկական խորհրդակցությունների հերթական փուլը: ԱԷՄԳ-ը բանակցությունների արդյունքներով չի կարողացել պարզել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտի վերաբերյալ մի շարք հարցեր:
ԱԷՄԳ-ը պնդում է արագացնել 2013 թվականի նոյեմբերին միմյանց միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը, որով Իրանը պարտավորվել է հերթականությամբ տեղեկատվություն տրամադրել ԱԷՄԳ-ին հուզող խնդիրների վերաբերյալ և մատչելի դարձնել մի շարք փաստաթղթեր, օբյեկտներ և անձնակազմ, որպեսզի ցրի իր միջուկային գործունեության հարցում միջազգային հանրության կասկածները:
Ընդգծվում է, որ Իրանն իր միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտի մասին տեղեկատվություն պետք է տրամադրեր դեռևս նախորդ տարվա օգոստոսին, սակայն ցայժմ չի արել դա: ԱԷՄԳ-ը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել ապրիլի կեսին: