Բաժիններ՝

Գևորգ Կոստանյանը՝ վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց սպանությունների մասին

«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված, ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել՝ ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց նկատի ունենալով, որ որպես կանոն դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղված միջոցառումներ, համենայն դեպս, ավելի համալիր ուսումնասիրությունները յուրաքանչյուր գործով իրականացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Եվ ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատապազ Գևորգ Կոստանյանը՝ խոսելով վեջին օրերին հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների մասին:

Հարցին՝ արդյոք դա ոստիկանությա՞ն բաղթողումն է, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին. «Մենք խոսում ենք հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու մասին, և ավելին՝ հանցածին հանգամանքները նվազեցնելու և վերացնելուն ուղղված միջոցառումների մասին: Թե այս կամ այն միջոցառումն ունի՞ պատշաճ արդյունավետություն, թե դրանց ադյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ են պետք, դա արդեն հընթացս պարզ կդառնա«:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս