Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց. Հայաստանը կրկին եվրապարտատոմսեր կթողարկի

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում այսօր հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի («Deutsche Bank AG», «London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc») հետ կնքվելիք բաժանորդագրության պայմանագրին, պարտավորությունների կառավարման պայմանագրին, «CITIBANK», «N.A.», «LONDON BRANCH» և «CITIBANK N.A.», «NEW YORK BRANCH» ընկերությունների հետ կնքվելիք ֆիսկալ գործակալի պայմանագրին, պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրին:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ արտարժութային պարտատոմսերի թողարկումը կառավարությունը մշտապես դիտարկում է որպես պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներից մեկը:
«Պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Պոտենցիալ ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարեւոր չէ նաեւ պարտավորությունների կառավարումը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031