Բաժիններ՝

Նեմցովի փաստաբանը չի բացառել, որ տվյալ գործով ձերբակալվածներն են իրականացրել սպանությունը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հանգուցյալ Բորիս Նեմցովի փաստաբանն ու մոտ ընկերները չեն կասկածում, որ ձերբակալված անձինք են իրականացրել սպանությունը: Խոսքը գնում է հյուսիսկովկասյան արմատներով 5 մարդու մասին, որոնց նկատմամբ Բասմանի դատարանը որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը:

Դրա հետ մեկտեղ Նեմցովի փաստաբանն ու ընկերները կարծում են, որ սպանությունն ունի պատվիրատու, ինչպես նաև կան սպանության իրագործման կազմակերպիչներ: Նրանք չեն կարծում, թե սպանության պատվիրատուն 5 ձերբակալվածների թվում է: Նրանք ունեն իրենց ենթադրությունը, թե ում էր ձեռնտու Նեմցովին վերացնելը:

Նեմցովի փաստաբան և ընկեր Վադիմ Պռոխոռովը լրատվամիջոցի հետ զրույցում հույս է հայտնել, որ դատարանը կներկայացնի կասկածյալների մեղավորության անհերքելի ապացույցներ: Նա ընդգծել է, որ չի հավատում նրան, որ ձերբակալված այդ անձինք միժամանակ հանդիսանում են նաև սպանության պատվիրատուներ ու կազմակերպիչներ:

Փաստաբանը չի բացառել, որ դեռ ձերբակալված չեն հանցանքի բոլոր մասնակիցները, և որ առաջիկայում կլինեն նոր ձերբակալություններ: Նա կարծում է, որ Նեմցովի սպանությանը մասնակցել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ գործող կամ նախկին:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե քննիչները չեն կարծում, թե Նեմցովի սպանությունն ունի պատվիրատու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս