«Վովա Գասպարյա՛ն, արի՛ Գյումրի, մենք քեզ շատ ենք սիրում, արի՛ հանդիպենք». ԳԱԼԱ
Երկու տարի առաջ՝ 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցի բանուկ հատվածում օրը ցերեկով տեղի ունեցավ զինված միջադեպ, փոխհրաձգություն: Արդյունքում զոհ եւ վիրավորներ: Գյումրի ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով լրագրողների հետ զրույցում ինքնավստահ տոնայնությամբ հայտարարեց՝ «Զոռբայությունը ՀՀ-ում եւ Գյումրիում այլեւս չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն էն մարդիկ, ովքեր զենքով եւ արյունով են լուծում խնդիրները»:
Գյումրիում դարձյալ հասարակական վայրում կրակոցներ հնչեցին: 7 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:
Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին տարօրինակ միջադեպերի ականատեսն ենք լինում, որոնք լրագրող վերլուծաբան Համլետ Մոսինյանի գնահատմամբ, ոստիկանության անգործության մասին են վկայում:
«Ոստիկանապետն ասում էր՝ կլանները վերացնելու եմ… ի՞նչ եղավ բա, դե թող գա պատասխան տա: Թող գա նորից ասի այդ խոսքերը: Այն կարծիքին եմ, որ նա էլ չի գա Գյումրի՝ պարծենալու: Ինչքան էլ խնդրենք, թե Վովա Գասպարյան, արի՛ Գյումրի, մենք քեզ շատ ենք սիրում, արի՛ հանդիպենք, չի գա: Ի՞նչ երեսով գա: Լրագրողների հարցերի տակից ո՞նց կարող է դուրս գալ: Կամ մարզի ոստիկանապետն անընդհատ խուսափում է միջոցառումներից, հանդիպումներից, որովհետեւ իրեն հարցեր ենք տալու, խեղճացնելու ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Հ.Մոսինյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: