Ռուսաստանը հետաքրքրված է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան շահագրգռված է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարի մասին Բրյուսելի պարզաբանումներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը՝ պատասխանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի համապատասխան հայտարարություններին.
«Կցանկանայինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որովհետև եվրոպացի քաղաքական գործիչները վերջին 30 տարում տարբեր մակարդակով շոշափել են այդ թեման: Մեզ համար դժվար է կռահել, թե այս անգամ ինչ է նկատի ունեցել Ժան Կլոդ Յունկերը»: