Բաժիններ՝

Կեղծ ձիթայուղը: Ի՞նչ պետք է իմանալ

Շատերդ եք լսել ձիթայուղի առողջարար հատկանիշների մասին: Ըստ cdn.eatlocalgrown.com-ի՝ այն չհագեցված ճարպերի համադրություն է, որը Միջերկրական դիետայի հիմնական բաղադրիչ մասն է և համարվում է այդ տարածաշրջանում ապրող մարդկանց առողջության ու երկարակեցության գրավականներից մեկը:

Ավելի քան 5000 տարի է՝ ձիթայուղն օգտագործվում է բժշկության մեջ: Դրա առողջարար հատկանիշներն անգնահատելի են: Հայտնի է, որ այն բարձրացնում է իմունիտետը, ամրացնում ոսկորները, կանխարգելում քաղցկեղը և սրտային հիվանդությունները, իջեցնում արյան ճնշումը և նվազեցնում շաքարախտի առաջացման ռիսկը:

Ավելացնենք նաև, որ ձիթայուղը կարող է լավացնել հիշողությունը և բարձրացնել ընդհանուր ճանաչողական ֆունկցիան: 65-ն անց 6000 կանանց շրջանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ չհագեցված ճարպեր, որոնցով լի է ձիթայուղը, ժամանակի ընթացքում ավելի լավ ճանաչողական արդյունքներ են ցուցաբերել:

Այսօր, սակայն, պարզվում է, որ այն ձիթայուղը, որը դուք առողջարար էիք համարում, հնարավոր է՝ կեղծ է:

Կարդացեք նաև

Հարց է ծագում՝ ինչպե՞ս են պատրաստում կեղծ ձիթայուղ: Ովքե՞ր և ինչո՞ւ են դա անում:

Ձիթայուղը մեծ բիզնես է, հետևաբար` դժվար չէ գուշակել, թե ինչու է այն կեղծվում: Կեղծ ձիթայուղի արտադրությունը միանշանակ եկամտաբեր է:

Միայն ԱՄՆ-ը տարեկան 1.5 միլիարդ դոլար է ծախսում ձիթայուղի արտադրության վրա: Թվում է, թե շահավետ չէ, բայց, օրինակ, Իտալիայում իշխանությունները հանցագործ խմբավորումներ էին բացահայտել, որոնք կեղծ ձիթայուղի արտադրության միջոցով 8 միլիոն դոլար էին հափշտակել:

Թե ո՞վ է այս ամենի ետևում կանգնած՝ կարող է ապշեցնել ձեզ: Ըստ կայքի՝ ամբողջ Եվրոպայում հսկայական քանակությամբ սարքավորումներ կան, որոնք ձիթայուղ են ստանում:

Extra-Virgin-Olive-Oil«Extra Virginity: The Sublime and Scandalous World of Olive Oil» գրքի համաձայն՝ հանցագործ արտադրողները ձիթայուղերի պիտակների վրա փակցնում են իտալական դրոշը և երևակայական արտադրողի անվանումը, այս կեղծ ապրանքը մտցնում ամերիկյան շուկա, որտեղ էլ ձիթայուղը մասսայականություն է վայելում:

Բայց ամերիկացի սպառողները միակ զոհերը չեն: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Միջերկրականից ներմուծվող մթերքների կեսը նույնպես կեղծ են: Այնուամենայնիվ, ձիթայուղն իսկական թիրախ է կեղծ արտադրողների համար:

Ինչպե՞ս են կեղծում ձիթայուղը: Ձիթայուղը կարող են խառնել այլ՝ ավելի անորակ յուղերի հետ, երբեմն նույնիսկ այդ կեղծ յուղերի մեջ ձիթայուղ գոյություն չունի: Էժան և ոչ սննդարար սոյայի յուղը գունավորում են արդյունաբերական քլորոֆիլով և ավելացնում արհեստական համային հավելումներ, ապա շուկա են ներմուծում ձիթայուղի անվան ներքո:

Մաքուր յուղի կեղծումը

Երբ ասում ենք՝ «մաքուր» ձիթայուղ, բոլորովին նկատի չունենք դրա որակը: Գոյություն ունի մաքուր ձիթայուղի 4 աստիճան, որոնցից ամենացածրը մարդկանց ուտելու համար չէ նախատեսված, այլ ստեղծված է այլ նպատակներով, հիմնականում՝ օճառի արտադրության: Ձիթայուղի ամենաբարձր աստիճանն էլ հենց կոչվում է մաքուր ձիթայուղ:

Կալիֆոռնիայի համալսարանի փորձարկումները պարզել են, որ Միացյալ Նահանգների խանութներում վաճառվող մաքուր զտված ձիթայուղի 69%-ը կեղծ է: Այս հետազոտության արդյունքում ներկայացրել են ցուցակ, որոնցում նշվում են այն ապրանքանիշերը, որոնց ձիթայուղը չի համապատասխանում մաքուր ձիթայուղի ստանդարտներին:

  • Bertolli
  • Carapelli
  • Colavita
  • Filippo Berio
  • Mazzola
  • Mezzetta
  • Newman’s Own
  • Safeway
  • Star
  • Whole Foods

 

Ինչպես գտնել իրականը

oilԻրականում բոլորն էլ ցանկանում են ստանալ այն, ինչի համար վճարում են: Եթե վճարում եք մաքուր ձիթայուղի համար (EVOO) և հոգում եք ձեր առողջության մասին, բնականաբար, չեք ցանկանա կեղծ ապրանք ձեռք բերել:

Կեղծ ձիթայուղի պարունակության մեջ սննդարար տարրերը ոչ միայն քիչ են, այլև՝ ընդհակառակը, կարող են նույնիսկ վնասել ձեզ: Իսպանիայում վատ ձիթայուղի օգտագործման պատճառով 6 հազար մարդ մահացել և 25.000-ը հոսպիտալացվել է:

Միակ միջոցը, որով կարող եք փորձարկել ձիթայուղը, այն սառնարանի մեջ դնելն է և հետևելը՝ արդյոք այն թանձրանո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, դա ձիթայուղ չէ: Իսկ եթե այո է՝ ապա հնարավոր է, որ ձիթայուղ է: Սա նշանակում է, որ թանձրանալու դեպքում էլ պարզ չէ, արդյոք տարայի պարունակությունը ձիթայո՞ւղ է, թե՞ չհագեցված այլ ճարպ, օրինակ՝ արևածաղկի կամ եգիպտացորենի յուղ: Ըստ cdn.eatlocalgrown.com-ի՝ այսկերպ միակ բանը, որ կարող եք հաստատ իմանալ, որ ձեր գնած յուղի բաղադրության մեջ բացակայում են քիմիկատները, համային և գունային հավելումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս