Առողջ և փայլուն մաշկ ունենալու 8 բաղադրիչներ

Եթե ցանկանում եք առողջ, փայլուն և հարթ մաշկ ունենալ, տեղեկացեք, թե որ բաղադրիչներն է պետք ավելացնել ձեր դիետային:

Գազար- Գազարը պարունակում է բետա-կարոտին, որը վերածվում է վիտամին A-ի: Վիտամին A-ն մաշկին առողջություն և գեղեցկություն է հաղորդում: Այն նաև խորհուրդ է տրվում մաշկի գծերն ու կնճիռները վերացնելու համար:

Ցիտրուս- Ցիտրուսը վիտամին C-ի հսկայական պաշար է: Այս վիտամինը մի շարք սննդարար հատկանիշներ ունի: Բավականաչափ վիտամին C ստանալու համար թարմ քամած կիտրոնի, նարնջի և թուրինջի (грейпфрут) հյութ խմեք:

Լոլիկ- Լոլիկը հարուստ է հակաօքսիդանտներով և հրաշալի միջոց է առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար: Ավելացրեք լոլիկը ձեր օրակարգի մեջ, և ձեր մաշկն առողջ և գեղեցիկ կդառնա:

Կարդացեք նաև

nush-shogherՆուշ- Նուշը պարունակում է սննդարար ճարպեր, որոնք հաղորդում են էներգիա՝ անհրաժեշտ ամբողջ օրգանիզմի կանոնավոր և լավ աշխատանքի համար:  Նուշը շատ համեղ է և օգտակար է ամբողջ օրգանիզմի համար:

Բանջարեղեն- Բանջարեղենի տարբեր տեսակները քիչ կալորիականություն ունեն, բայցև  շատ սննդարար են: Հնարավորինս շատ բանջարեղեն  կերեք, այն շատ օգտակար է ձեր առողջության համար: Կանաչ բանջարեղենները հարուստ են մանրաթելերով, որոնք ձեզ երկար ժամանակով ապահովության զգացողություն կտան: Մանրաթելերը նաև օգնում են փքված ստամոքսը հարթեցնել, ինչպես նաև մաշկին փայլ ու գեղեցկություն  են հաղորդում:

Պանիր- Պանիրը շատ օգտակար է, քանի որ պաշտպանում է բերանի խոռոչը բակտերիաներից, որոնք լնդերի հիվանդություններ ու կարիես են առաջացնում:  Պանրի շնորհիվ սպիտակ ատամներ կունենաք:

Ոչ քաղցր յոգուրտ- Կանոնավոր, քիչ շաքար պարունակող յոգուրտը հրաշալի է ոսկորների և ատամների համար: Յոգուրտում առկա առողջ բակտերիաները խթանում և լավացնում են մարսողական գործընթացները, ինչը նվազեցնում է փքվածությունը:

teaԿանաչ թեյ- Կանաչ թեյի մեջ առկա հակաօքսիդանտներն օգնում են օրգանիզմից ռադիկալների դուրսբերմանը:

Այսպիսով, կանաչ թեյ խմելով՝ ավելի թարմ և երիտասարդ տեսք կունենաք: Կանաչ թեյը նաև օգնում է ազատվել սթրեսից և հանգստացնել մարմինը, հանգիստ քնել, ինչը գեղեցիկ լինելու նախապայմաններից է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս