Բաժիններ՝

Հունվարին Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալները 2.7 անգամ աճել են

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 130.5 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 1.8 մլրդ. դրամ կամ 3.7 մլն. ԱՄՆ դոլար: 2014 թվականի հունվարի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 2.7 անգամ։

Ստացված օգնության 66.6%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.7%-ը` սարքերը և ապարատները, 8.2%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցները, 2.9%-ը` մանածագործական իրերը, 2.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 7.1%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս