ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Երբ անցնում են ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով, երկու դեպքն էլ վատ է, իսկ վերջինը խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության տարրական ընկալման բացակայության մասին»,-նման հայտարարություն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո արեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուժը կորցրած է ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում Գագիկ Ծառուկյանի նշանակման հրամանագիրը:
Սկզբում՝ կարմիր գինին, հետո՝ շոկոլադը, իսկ հիմա՝ սթրեսը… Սթրեսը, ինչպես և շատ այլ երևույթներ, պարզվում է, կարող է օգտակար լինել ձեր զսպվածության համար: Չնայած՝ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ չափազանց շատ սթրեսը նպաստում է գիրանալուն, սրտի հիվանդությունների առաջացմանը, ընկճախտին (դեպրեսիային), սակայն Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատահական սթրեսը կարող է իսկական պարգև լինել ուղեղի համար:
«ՀՀ-ում քաղաքականության մեջ անգրագիտությունը պետք է իր տեղը զիջի, այդ թվում՝ ՀՀԿ-ում»,- ասաց Նիկոյանը:
«Եկել է իրերը իրենց անունով կոչելու ժամանանկը, սթափության ժամանակը: Խոզերի առջև մարգարիտներ չեն փռում»
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվող անձանց շրջանակը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քիչ առաջ ՀՀԿ գրասենյակի մոտ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի ելույթը ճնշում չէ՞ Գագիկ Ծառուկյանի վրա, ասաց. «Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է, կդիմանա ճնշմանը»:
ՖԻՆՔԱ վարկային կազմակերպությունը 2015թ. հունվարին Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից ստացել է $5 մլն վարկի 2-րդ տրանշը՝ $2 մլն-ի չափով: Առաջին տրանշը` $3 մլն, ՖԻՆՔԱ-ն ստացել էր 2014 թ. ամռանը:
Ուղիղ հեռարձակում ՀՀԿ գրասենյակից (Ազատություն)
ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու:
2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» այսօր՝ փետրվարի 12-ին, արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 480 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 746 դրամը։
«Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր»:
Կառավարության որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու և արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթև արդյունաբերության զարգացման համար ևս նման գործիքներ մշակել ու կիրառել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը,
Փետրվարի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից մեկ ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովը չի տարվել Ավետիսյանների բնակարան՝ քննչական փորձարարության: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել:
ՀՀ-ն` չունենալով երկարաժամկետ տնտեսական զարգացման մոդել, որոշակի դժվարությունների առաջ է կանգնեցնում այս պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ անհրաժեշտ որոշումը կայացնողներին, որովհետև նրանք պետք է գնահատեն` ինչ ժամկետում, ինչ տնտեսական կառուցվածք և ինչ վերադարձելիություն կարող է ապահովել ՀՀ տնտեսությունը:
Տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների փետրվարյան վարկանիշային աղյուսակը: Բեռնար Շալանդի թիմն առաջադիմել է 5 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 74-րդ տեղը:
«Խոսքը չի վերաբերում սահմանադրական բաեփոխումներին, ավելի լայն է, խոսքը ներքաղաքական զարգացումների մասին է և այն մասին, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ և քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները»,- ասաց Շարմազանովը:
Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված և անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն արդեն երրորդ անգամ է բարձրացնում տոկոսադրույքը։ Ինչի՞ դա կարող է բերել
Նախքան նիստի սկսվելը լրագրողները գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է սպասվում նիստում: «Էհ, ախմախ-ախմախ մի խոսա»,- ասաց գեներալն ու մտավ շենք:
«Այսօր մեր եկեղեցիներում պատարագ էր՝ նվիրված Ավարայրի ճակատամարտում նահատակված «Վարդանանց». փա՜ռք Աստծո՝ առանց… քաղաքական խաղերի (ուզում էի ասել՝ «ռեժիմի»)… Ինչպես այսօր, այդպես էլ ապրիլի 23-24-ին բոլորս պետք է աղոթենք հանուն Աստծո, հանուն Հայրենիքի նահատակվածների հոգու հանգստության համար, խնդրենք նրանց բարեխոսությունը Հիսուսին՝ Հայրենիքի և մեր հոգու փրկության համար… Փոխարենը հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ. մեր պապերի ապրած ողբերգությունը, զոհաբերությունը, ինչպես Քրիստոս՝ հանուն մեզ, մարդկանց ներկայիս նեղություններն ու դժգոհությունները չի կարելի օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու, և ամեն գնով՝ «նպատակը արդարացնում է միջոցը» սատանայական կարգախոսով, իշխանության տիրանալու համար. դա բարոյական չէ, Աստծուց չէ. չարից է…»:
Այցելելով Վլադիմիր Գասպարյանին, Ծառուկյանը, փաստորեն, ցույց է տալիս, որ նրա հրաժարականը պահանջել գոնե ԲՀԿ-ն չի պատրաստվում:
«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն դադարեցրել է աշխատանքը: Խնդիրը ժամանակավոր է: Այսպես վստահեցրել է ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ըստ նրա, իրենք աշխատում են արտերկրից ստացվող պատվերներով:
Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար: