Բաժիններ՝

Ծեծկռտուք Մալաթիայում

Փետրվարի 11-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծեծված և անգիտակից վիճակում» բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, վիճակի չի եղել հաղորդում տալու:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տուժողի որդին հայտարարել է, որ հորը ծեծել են Մալաթիայի տարածքում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/4 հասցեի հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին ձեռքերով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1965 թ. ծնված Հենրիխ Կ.-ն: Վերջինս ժամը 19.20-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նույն վիճաբանության ժամանակ Հովհաննես Մ.-ն ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս