Վաղվանից կսկսեն Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց
Ազգային ժողովում վաղվանից կսկսվի գործընթաց, որն ըստ էության կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: Այս միտքն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո արտահայտեց ՀՀԿ-ական պատգաավոր Սամվել Նիկոյանը:
Ըստ նրա՝ Գ. Ծառուկյանը վաղուց պետք է հետևություններ արած լիներ իր գործողությունների վերաբերյալ, և, եթե պատրաստ է քաղաքական պայքարի, ապա նրան կտեսնենք քաղաքական դաշտում և կհասկանանք՝ իսկապե՞ս կայուն տեսակետներ ու կարծիք ունի:
«ՀՀ-ում քաղաքականության մեջ անգրագիտությունը պետք է իր տեղը զիջի, այդ թվում՝ ՀՀԿ-ում»,- ասաց Նիկոյանը: