ՀՖՖ կարգապահական կոմիտեն պատիժներ է սահմանել
Փետրվարի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ:
Նիստում որոշվել է « Գյումրի»-« Թալգրիգ» խաղի տեսագրության ամբողջությունը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 21-րդ հոդվածի 3-րդ կետի խախտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն` « Գյումրի- Անի» հասարակական կազմակերպությանը տուգանել 50000 դրամ:
Բացի այդ, խաղին հանդիսատեսի կողմից 2-րդ մրցավարի վերաբերյալ անհարգալից արարք թույլ տալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Գյումրի» թիմը 2 հաջորդող տնային խաղ կանցկացնի առանց հանդիսատեսի, իսկ «Գյումրի-Անի» հասարակական կազմակերպությանը կտուգանվի 50000 դրամով:
Նիստում քննարկվել է նաև «Մռավ»-«Թալգրիգ» խաղին «Մռավ» թիմի ֆուտբոլիստ Հենրիկ Գրիգորյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) հարցը։ Որոշվել է Հ. Գրիգորյանին որակազրկել 1 խաղով, իսկ «Արտյոմ-91» ՍՊԸ-ին տուգանել 7000 դրամով: