Բաժիններ՝

Պարգև Օհանյան. «Հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ»

Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեր եկեղեցիներում պատարագ էր՝ նվիրված Ավարայրի ճակատամարտում նահատակված «Վարդանանց». փա՜ռք Աստծո՝ առանց… քաղաքական խաղերի (ուզում էի ասել՝ «ռեժիմի»)… Ինչպես այսօր, այդպես էլ ապրիլի 23-24-ին բոլորս պետք է աղոթենք հանուն Աստծո, հանուն Հայրենիքի նահատակվածների հոգու հանգստության համար, խնդրենք նրանց բարեխոսությունը Հիսուսին՝ Հայրենիքի և մեր հոգու փրկության համար… Փոխարենը հեղափոխական կոչեր են արվում, եկեղեցու մեջ թռուցիկներ, CD-ներ են բաժանվում… Լավ չէ, ճիշտ չէ, բարին չէ. մեր պապերի ապրած ողբերգությունը, զոհաբերությունը, ինչպես Քրիստոս՝ հանուն մեզ, մարդկանց ներկայիս նեղություններն ու դժգոհությունները չի կարելի օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու, և ամեն գնով՝ «նպատակը արդարացնում է միջոցը» սատանայական կարգախոսով, իշխանության տիրանալու համար. դա բարոյական չէ, Աստծուց չէ. չարից է…

Իշխանությունը կին չէ, որին տիրանալու համար ամեն շատ, թե քիչ այս կամ այն հանգամանքներում հայտնի դարձած, ինչու չէ՝ նաև բարի համբավ վաստակած, բայց, ցավոք, մեծամտացած գործիչ (իր կուսակցության կամ նախաձեռնության բոլոր անդամներով) պայքարի:

Հպարտությունը մահացու թիվ 1 մեղքն է, իմ սիրելի եղբայրներ ու ընկերներ. զգույշ եղեք. դրանով դուք սատանային եք նմանվում, մինչդեռ խոնարհությամբ Հիսուսին կնմանվեք՝ համաձայն խոսքի. «…և սովորեցեք ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ…» /Մատթ.11;29/ և կբարձրացվեք՝ ըստ խոսքի.

«Ով իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնում է,կբարձրացվի» կամ՝ «Ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» /Մատթ.18;4/:

Դուք Քրիստոսը /Փրկիչը/ չեք՝ Հայ ազգի. ձեր վրա շատ բան մի վերցրեք. անգամ, եթե համոզված էլ եք, թե բարի նպատակներ եք հետապնդում, ժողովրդի համար եք անում և այլն. ամեն ինչ Աստծո նախասահմանումով է, և, եթե Նրա կամքը լինի, հավատացեք, հենց վաղը իշխանափոխություն կլինի. սադրանքների, անհնազանդությունների  (անունը ինչ ուզում եք դրեք՝ քաղաքացիական,«գյուղացիական»` մեկ է), մի տարեք ժողովրդին, Աստծու սիրուն: Համախմբվեք ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն Հայրենիքի, Հանուն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, որին Փառք, երկրպագություն և պատիվ՝ այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս