
«Քարհատ մեքենա»-ն դադարեցնում է իր գործունեությունը

Tsayg.am-ը գրում է. «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն դադարեցրել է աշխատանքը: Խնդիրը ժամանակավոր է: Այսպես վստահեցրել է ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը: Ըստ նրա, իրենք աշխատում են արտերկրից ստացվող պատվերներով: Ներկա պահին 500.000 դոլարի պատվեր արդեն ունեն, սակայն պատվիրատուները դեռ կանխավճար չեն փոխանցել, որպեսզի ընկերությունն աշխատանքները սկսի: