Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը՝ օրակարգում քննարկելով մեկ հարց՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այժմ մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը, որի օրակարգում, ըստ Է. Շարմազանովի,  նախագահի հաղորդումն է ու գնահատականները, որի հետ բոլոը համակարծիք էին: Նա նշեց, որ դրանք վերաբերում են ոչ միայն սահմանադրական փոփոխութուններին, այլ ընթացիկ ներքաղաքական զարգացումների: ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով:

«Խոսքը չի վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, ավելի լայն է, խոսքը ներքաղաքական զարգացումների մասին է և այն մասին, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ և քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները»,- ասաց Շարմազանովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս