
Ինչո՞ւ Պերմյակովին չեն տանում Ավետիսյանների տուն՝ քննչական փորձարարության. ԳԱԼԱ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից մեկ ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովը չի տարվել Ավետիսյանների բնակարան՝ քննչական փորձարարության:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հապաղումը, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը շեշտել է, որ չկա որեւէ ձգձգում: «Գոյություն ունի քննչական պլան, քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ եւ կկատարվի նաեւ այդ գործողությունը՝ ըստ անհրաժեշտության: Գոյություն ունի քննչական մարտավարություն, մի շարք այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, երբ որ կկատարվեն, նոր նաեւ լրացուցիչ հարցերի պարզաբանման նպատակով կքննարկվի այդ հարցը»:
Հարցին, թե ուշացումը չի՞ խանգարի արդյոք գործի ընթացքին, Տռուզյանը պատասխանել է. «Ոչ, որովհետեւ դեպքի վայրի զննություն կատարվել է, նաեւ լրացուցիչ նախաքննական մարմինն այլ քննչական եւ օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում պարզել է դեպքից հետո մեղադրյալի երթուղին, եւ քննչական փորձարարությունը այս պարագայում չի կարող որեւէ խոչընդոտ դիտարկվել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: