
Արտակագ դեպք՝ Երևանում. կարգավարի մեղքով Toyota-ն հայտնվելու էր գնացքի տակ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արտաշատի խճուղի-Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի Երկաթուղային գծանց հատվածում բախվել են Toyota մակնիշի 88 ZV 889 համարանիշի ավտոմեքենան և էլեկտրագնացքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտավար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանե Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: